Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում. մեքենան ճանապարհից 50 մետր կողաշրջվելով հայտնվել է ձորում. կան զոհեր և վիրավորներ.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է,Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 35 DL 465 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Քաղսի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, այնուհետև արմատախիլ արել ծառը և կողաշրջվելով մոտ 50 մետր հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազադանի բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝այստեղ: