Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները նամակ են հղել Ժիրինովսկուն
Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները նամակ են հղել «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Այս մասին հայտնում է oxu.az-ը:
Նամակի մեջ մասնավորապես գրված է. «Դուք Ձեր բնույթով կործանող եք, այլ որ թե ստեղծող: Ի դեպ, սա արդեն առաջին անգամը չէ, որ դուք վատաբանում ենք ադրբեջանցիներին: Թույլ տվեք հարցնել, թե Ձեզ ինչ վատություն է արել այս «քաղաքավարի» և «բարեկիրթ» ժողովուրդը: Միայն ադրբեջանական ազգի հրաշալի որակի համար մենք կարողացանք Ռուսաստանում պահպանել մեր լեզուն, ինքնությունը, դավանաքը և մշակույթը: Ի տարբերություն Ձեր դոնոր երկրի` Հայաստանի, որտեղ համարյա չկա ռուս բնակչություն, իսկ Ադրբեջանում բնակվում է ավելի քան 120 հազար ռուս: Դա ամենամեծ ռուսական համայնքն է Հարավային Կովկասում»:
Փոխանցվում է, որ նամակը ստորագրել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի հանրապետական խորհուրդը: