Orange Armenia ընկերության աբսուրդներից մեկը
Orange Armenia ընկերության աբսուրդներից մեկը! Մարտունի քաղաքի Օրանժի սպասարկման կենտրոնում արդեն մի քանի օր փորձում եմ սահմանված կարգին համաձայն ձեռք բերել բջջային հեռախոս, սակայն գործընթացը «չի ստացվում», պատճառն այն է, ու ըստ կենտրոնի աշխատակիցների`նույնականացման քարտը կարդացող սարքը չի ճանաչում նույնականացման քարտը, քանի որ նորից ըստ իրենց Orange Armeni-ի գլխամասում ինչ-որ մուծում չի արվել ադմինիստրացիայի կողմից: Օրանժի թեժ գծի օպերատորն իր հերթին հայտնում է, որ նույնականացման քարտ կարդացող սարքերով հագեցած են միայն Օրանժի երևանյան հաշվով մի քանի կենտրոններ, ինչպես նաև մարզային մի քանի քաղաքներում տեղակայված Օրանժի սպասարկման գրասենյակներ, որոնց մեջ Մարտունին չի մտնում: Նույնականացման քարտը, որը այսուհետ համարվում է ՀՀ-ի քաղաքացիությունը երկրի ներսում հաստատող հիմնական փաստաթուղթը ինձ հնարավորություն չի տալիս իմ բնակավայրում օգտվել ինչ-որ ծառայությունից, ու օպերատորն ինձ խորհուրդ է տալիս այցելել ասենք 170 կմ հեռավորության վրա գտնվող այլ սպասարկման կենտրոն'իմ խնդիրը լուծելու համար: Ի՞նչ է ստացվում`Մարտունու սպասարկման կենտրոնի աշխատակիցները չգիտեն, որ իրենց կենտրոնը չունի այդ սարքը, ու ես ստիպված եմ չորս օր գնալ ու գա՞լ, ախր ես նույնիսկ համոզված չեմ, որ թեժ գծի օպերատորնը գոնե համոզված էր նրանում, ինչ ինձ ասում էր...
Հ.Գ.
Էստեղ են ասել`Համ,համ, համ, համ`քանի անգամ գնամ ու գամ....
Դանիել Շահումյան, Ֆեյսբուք: