Իրավունքի նվաճման երթ` «Դեմ եմ»-ի շրջանակներում
Այսօր` փետրվարի 6-ին, ԿԳՆ շենքի մոտից «Դեմ եմ» քաղնախաձեռնությունը կազմակերպել է երթ, որը հետապնդում է իրավունքի նվաճման նպատակ:
Իրավունքների նվաճման երթի նպատակն է, որպեսզի պատկան մարմինները ճիշտ կատարել իրենց պարտականությունները և քաղաքացիներից չգանձեն կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարը` հատկապես, որ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել:
Նշենք, որ 2014թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5 տոկոսի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին