Անաստասիա Վոլոչկովան իր հանգիստն անցկացնում է անմարդաբնակ կղզում
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերջապես մեկնել է իր համար երկար սպասելի հանգիստն անցկացնելու: Նա իր արձակուրդներն անցկացնում է Թայլանդում: Նա ամեն օր պլանավորում էր իր հանգիստն ու մշտապես խոսում այդ մասին: Այս մասին գրում է ussianshowbiz.info-ն:
Այսօր նա լուսանկար է տեղադրել, որը նկարվել է անմարդաբնակ կղզում: Այդ լուսանկարն անմիջապես հայտնվել է իր միկրոբլոգում: Վոլոչկովան նկարում պատկերված է կարճ զգեստով, իսկ շուրջը գեղեցիկ բնություն է: Իհարկե, նրա այս լուսանկարն այս անգամ ևս անմասն չի մնացել զանազան քննարկումներից և մեկնաբանություններց: