Հայաստանի Առողջապահության նախարարության հայտարարությունը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետների հաբերի հերթական խմբաքանակը՝ 2 ամսվա կտրվածքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, բուժհաստատությունները իրենց հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից: Բացի այդ ՀՀ Առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով հատկացվել են հոգեմետ դեղեր:
Նախարարությունը ինսուլին ստացող շարքային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ՝ 010 52 88 72 հեռախոսահամարով: Ինսուլինային սրվակների հաջորդ քանակը կհատկացվի մինչև 2014թ-ի 2-րդ տասնօրյակը: