Նազենի Հովհաննիսյանը ընտրյա՞լ ունի. Operativ.am-ին պարզաբանում է Նազենին
Operativ.am-ի զրուցակիցն է հայտնի և սիրված հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Սուրբ Սարգիսը ինձ համար երկակի խորհուրդ ունի, որովհետև առաջինը Հայ առաքելական եկեղեցին սկսեց ավելի ակտիվացնել խորհուրդը ընկալելու փաստը և մասսայականացնել: Փառք Աստծո ես պատիվ ունեցա լինելու դրա սկզբնաղբյուրի մոտ կանգնած և Արարատյան հայրապետական թեմի հետ այն ժամանակ մեծ սիրով համագործակցելով` համերգների շարք կազմակերպեցինք, որից հետո «Սուրբ Սարգիսը» դարձավ ինձ համար ոչ միայն խորհուրդը հայ առաքելական եկեղեցու այդ գեղեցիկ տոնի, այլև ինձ համար գիտակցվեց որպես հավատքի և հաջողության հետաքրքիր խորհուրդ: Այս տարի հուսով եմ այն կունենա երրորդ` ամենակարևոր խորհուրդը, որն է` աղի բլիթ ուտելը և երազում տեսնել ինձ համար սիրելի մարդու»: Այն հարցին, թե արդյոք կա ինչ-որ մեկը, ում կցանկանար Նազենին տեսնել, հաղորդավարուհին բացասական պատասխան տվեց:
«Աղի բլիթ մի անգամ եմ կերել, երբ տարիներ առաջ մայրս սարքել էր, և երազ չեմ տեսել. փոքր էի, եթե նույնիսկ տեսել եմ, չեմ հիշում: Բայց այս տարի որոշել եմ, որ պետք է ուտեմ: Թող տա Աստված, որ այն մարդը ում կտեսնեմ, նույնիսկ եթե լինի խորհրդավոր, լինի նաև իրական»:
Զրույցի վերջում Նազենին խնդրեց պարզաբանում մտցնել այսօրվա տճահ միջադեպի հետ կապված, որը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել: «Քանի որ դուք այնքան կոռեկտ գտնվեցիք, որ չհարցրեցիք այսօրվա հիմար դեպքի հետ կապված, ուզում եմ ես մեկնաբանել: Որևէ հայ թող սխալ ձևով չշահարկի հավատքը և հավատքի գործոնը, քանի որ անկախ ամեն ինչից, մենք առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ ենք: Վատ մոնտաժով սխալ նյութը, որը համացանցում տեղադրել են ընդամենը սևացնելու համար իրենց կարծիքով ոչ ցանկալի մարդկանց, դա կարծում եմ ամենաանբարո երևույթներից մեկն է, որովհետև չի կարելի հավատքը շահարկել: Որովհետև այն, ինչը որ մարդ չի ասել, չի կարելի վերցնել տեքստը, խմբագրել իր ուզած ձևով և փորձել զոհ տալ մի քանի հոգու, ինչ է թե փորձեն ապացուցել, թե տվյալ մարդը սխալ է»: