Երևանում բախվել են «Tesla»-ն ու «Mercedes»-ը․ վերջինն էլ վնասել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը
Ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև լուսացույցը։