Տղամարդը գնդակահարել է իր փեսային, հրդեհել երեխաների սենյակը և փորձել ինքնասպան լինել
Կամչատկայի Պետրոպավլովսկի բնակիչը գնդակահարել է իր աղջկա ամուսնուն, հրդեհել նրա բնակարանը, իսկ վերջում փորձել ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Հետաքննության արդյունքներով պարզվել է, որ 50-ամյա տղամարդը ներխուժել է իր դստեր բնակարան, որտեղ նա ապրում էր իր ամուսնու հետ: Տղամարդը հարձակվել է փեսայի վրա, դանակով մի քանի անգամ հարվածել 30-ամյա երիտասարդին և տրավմատիկ ատրճանակով կրակել նրա վրա: Այնուհետև հրդեհել է երեխաների սենյակը, որտեղ թաքնվել էին իր դուստրն ու 6-ամյա թոռնուհին: Վերջում նա դուրս է եկել շենքի շքամուտք և ատրճանակով կրակել իր որովայնին:
Փոխանցվում է, որ հանցագործի աղջկան և թոռնուհուն հաջողվել է փրկել, իսկ փեսան մահացել է շտապօգնության մեքենայի մեջ:
Հանցագործին մեղադրանք են առաջարդրել Սպանության հոդվածով: Ըստ նախնական տվյալների, նա այդ քայլին է գնացել բնակարանային խնդրի համար: