Աշտարակ-Երևան խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Հովհաննես Ջ.-ի վարած «Nissan» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արման Ա.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Ասատուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: