Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է. փաստաբան
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է:
Ոստիկանության ծառայողների գործողությունները պատժողական են։ Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը»,- հավելել է նա: