Մասնագետը ցրել է միկրոալիքային վառարանների մասին հայտնի առասպելը
Միկրոալիքային վառարանների օգտագործումն անվտանգ է առողջության համար՝ չնայած սխալ պատկերացումներին, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Պյատակովը։ Նա Մոսկվա 24-ի հետ զրույցում ցրել է կենցաղային այս տեխնիկայի վտանգի մասին տարածված միֆը։
Նա բացատրել է, որ միկրոալիքային վառարանը տաքացնում է սնունդը՝ օգտագործելով 2,45 գիգահերց միկրոալիքային ճառագայթման ջերմային ազդեցությունը սննդի ջրի մոլեկուլների վրա: Այս ազդեցությունն իսկապես կարող է վտանգավոր լինել մեծ քանակությամբ ջուր պարունակող կենսաբանական հյուսվածքների համար։
«Բայց այս դաշտը կենտրոնացած է միկրոալիքային խցիկի ներսում: Արտաքին ճառագայթման ինտենսիվությունը չի գերազանցում տնային Wi-Fi ցանցում օգտագործվողը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Պյատակովը։
Եթե փակեք միկրոալիքային վառարանի դուռը, ճիշտ աշխատեցնեք այն և վերահսկեք սարքի սպասարկման հնարավորությունը, ապա մետաղական պատյանն ու ցանցը հուսալի պաշտպանություն են հանդիսանում ճառագայթումից՝ թուլացնելով այն մարդկանց համար անվտանգ մակարդակների:
Միկրոալիքային վառարանից ստացված սնունդը ևս, ըստ պրոֆեսորի, ավելի շատ վտանգ չի ներկայացնում, քան ցանկացած այլ տաք ուտեստ։
«Այստեղ ավելի շուտ պետք է խոսել նման սննդի համի մասին։ Այն չի կարող համեմատվել ջեռոցից դուրս բերված սննդի հետ»,- եզրափակել է նա։