Ռամոսը 18 կարմիր քարտ է ստացել «Ռեալի» կազմում
Այսօր ոչ–ոքի' 2-2 հաշվով ավարտված «Օսասունա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացվեց խաղադաշտից: Սա Ռամոսի 18-րդ կարմիր քարտն էր որպես «Ռեալի» ֆուտբոլիստ. տեղեկացնում է «AS»-ը
Խաղի ընթացքում իսպանացին նախ զգուշացվեց եզրային մրցավարի հետ վիճելու պատճառով, այնուհետև երկրորդ դեղինն ստացավ Ռոբերտո Տորրեսի նկատմամբ կոպիտ խաղալու պատճառով:
«Ռեալի» կազմում Ռամոսն անցկացել է 371 հանդիպում' կարմիր քարտ ստանալով ամեն 21-րդ խաղում: Ակումբի պատմության մեջ նա ամենաշատը հեռացված ֆուտբոլիստն է: Այս ցուցանշով պաշտպանն առաջ է անցել Յիերոյից:
Չեմպիոնների լիգայում Ռամոսը ամենաշատը հեռացված իսպանացի ֆուտբոլիստն է 3' անգամ, և ռեկորդակիր Էդգար Դավիդսից ետ է մնում 1 հեռացումով:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am