Ջուսը, Ավետ Բարսեղյանը և մյուս աստղերը՝ Գոռ Սուջյանի՝ Եվրատեսիլում մասնակցության վերաբերյալ
ՀարցազրույցներOperativ.am-ը շնորհավորում է Գոռ Սուջյանին՝ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու առիթով և թեմայի շրջանակներում ներկայացնում իր զրույցները աստղերի հետ:
Ջուս-Եվրոպան Գոռին կհասկանա, քանի որ ինքը արտասահմանյան ոճի մեջ է երգում, համոզված եմ, որ շատ լավ կկատարի իր երգը, բայց երգը պետք է շատ ուժեղ լինի և PR-ը պետք է լավ արվի: Այն էներգիան, որը պահանջում է Եվրոպայի հանդիսատեը, Գոռը կարող է տալ: Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է, ուստի պետք է լավ PR անել և մեծ գումարներ ներդնել, այդ դեպքում Հայաստանը նույնիսկ կարող է երկրորդը լինել:
Ավետ Բարսեղյան-Կարծում եմ, որ Գոռը շատ լավ կներկայացնի մեր երկիրը:
Գոռին շատ սիրում եմ, նաև երկրպագում իր արվեստը, նա լավ երաժիշտ է և նրա հետ կապված սպասելիքները մեծ են(նշենք, որ հեռուստահաղորդավարը քաղաքում չէր և Operativ.am-ից տեղեկացավ, որ Գոռ Սուջյանն է Հայաստանը ներկայացնելու մրցույթում):
Սոֆի Մխեյան-Ես շատ ուրախ եմ, որ հենց Գոռն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, քանի որ նա շատ տաղանդավոր տղա է և նաև ընկեր է ինձ համար, վստահ եմ, որ շատ արժանի կներկայացնի մեր երկիրը. մենք կարող ենք հանգիստ վայելել նրա հիանալի կատարումը:
Սիլվա Հակոբյան-Գոռը իսկապես արժանի է մասկանցելու համար. հաջողություն եմ մաղթում իրեն և համոզված եմ, որ կարող է շատ բարձր մակարդակով ներկայանալ:
Իսկապես նրա համար շատ ուրախ եմ: