«Մեր տունը՝ Հայաստանն է» կուսակցությունը և «Առաջին գունդ» ՀԿ-ն սատարում են Սերժ Սարգսյանին
Operativ.am-ի հետ զրույցում «Մեր տունը՝ Հայաստանն է» կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանը նշեց, որ կուսակցության հինգերորդ համագումարում, իրենք միաձայն որոշել են սատարել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում, քանի որ Չիբուխչյանի խոսքով՝ գործող նախագահը իրենց զինակից ընկերն է:
Վաչագան Չիբուխչյանը նաև «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահն է, որտեղ հազարավոր կռված տղաներ են համախմբված:
Չիբուխչյանը հավելեց, որ «Առաջին գունդ» ՀԿ-ն էլ է սատարելու գործող նախագահին և նշեց, «Պատճառը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանը մեր զինակից ընկերն է, այլ նաև այն փաստն է մեզ համար հիմք հանդիսացել, որ գործող նախագահը վարում է ճիշտ ներքին և արտաքին քաղաքականություն»,- եզրափակեց իր խոսքը Չիբուխչյանը: