Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ է դարձել միլիարդատեր Փենի Պրիտցկերը, որը ներառված է Forbes-ի ցուցակում
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ է դարձել միլիարդատեր Փենի Պրիտցկերը, որը ներառված է Forbes-ի ցուցակում։ Հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պրիտցկերի նախնիներն ապրել են Կիեւի մարզի Վելիկիե Պրիցկի գյուղում, մինչեւ հեղափոխությունը նրանք հացահատիկի պահեստ են ունեցել:
Նոր հատուկ ներկայացուցչի խնդիրը կդառնա Կիեւի, G7-ի, Եվրամիության եւ այլ երկրների, միջազգային ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաեւ ամերիկյան մասնավոր հատվածի հետ աշխատանքը։
Պրիտցկերի գործունեության նպատակը կլինի Ուկրաինայի բարգավաճումը։
Պրիտցկերի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ դոլար, իսկ նրա ամբողջ ընտանիքի կարողությունը՝ 32,5 մլրդ դոլար։ Ընտանիքն ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների շարքում զբաղեցնում է իններորդ տեղը։ Ընտանիքի մեկ այլ անդամ՝ Ջեյ Պրիտցկերը, 2019 թվականին դարձել է Իլինոյսի նահանգապետ։