Պենտագոնը հայտարարել է տիեզերքում անվտանգության սպառնալիքների ավելացման մասին
Միացյալ Նահանգները տեսնում է տիեզերական ոլորտում անվտանգության սպառնալիքների աճ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Միացյալ Նահանգների շտաբի պետերի միացյալ շտաբի տիեզերական գործողությունների ղեկավար, գեներալ Չենս Սալցմանը
Նրա խոսքով՝ Տիեզերական ուժերի ստեղծումը՝ որպես ԱՄՆ Զինված ուժերի առանձին ճյուղ, համապատասխանում է ժամանակի պայմաններին, որոնք նա անվանել է մեծ ուժերի մրցակցություն։
Սալցմանի կարծիքով՝ տիեզերական ուժերի ամենաարդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է դրանց մշտական կատարելագործումը թե՛ կառուցվածքային, թե՛ տեխնիկայի ու պատրաստության առումով։
ԱՄՆ-ի տիեզերական ուժերը ձևավորվել են որպես ամերիկյան ռազմական համակարգի առանձին ճյուղ 2019 թվականին։ Հրամանատարության դոկտրինալ փաստաթղթերում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի տիեզերական ուժերը կարող են հարձակողական գործողություններ իրականացնել և հարձակվել ինչպես գետնին, այնպես էլ կիբերտարածության մեջ գտնվող օբյեկտների վրա։