Նախկին նահանգապետի ավտոմեքենան գողացել են, մինչ նա ելույթ էր ունենում ռադիոյով
ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի նախկին նահանգապետ էդ Շաֆերի ավտոմեքենան գողացել են, մինչ նա ելույթ էր ունենում ռադիոյով։
Պարզվել է, որ ամենագնացը գողացել են կայանատեղիից։ Շաֆերի խոսքով՝ առևանգողն իր մեքենայով հասել է պայմանական դատապարտման գրասենյակ և հանձնվել իշխանություններին։