ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. հայկական կողմը կրակ չի բացել

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: