ԱԺ-ի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ոստիկանության պահանջը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է կատարել ոստիկանության պահանջը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը», - ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը: