Երևան, 06.Մայիս.2024, 00:00 |
Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու...

Առանց առերեսման Թուրքիան չի կարող լինել ժողովրդավարական, հարևանների հետ հաշտ երկիր․ թուրք քաղաքագետ

Թուրք քաղաքագետ, լրագրող, հրապարակախոս, ներկայում Աթենքի համալսարանի դասախոս Ջենգիզ Աքթարը նախատեսում է հայերեն հրատարակել 2021թ․-ին ֆրանսերենով լույս տեսած իր գիրքը, որը կոչվում է «Թուրքական հիվանդությունը» (անգլերեն՝ The Turkish Malaise)։ Աքթարը գրքում անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ժխտողականությանն ու անպատժելիությանը։ Նա պնդում է, որ Թուրքիան չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական պետություն, քանի որ չի առերեսվում ինքն իր հետ։ Աքթարը, որը նաև 2008 թվականին կազմակերպված «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի նախաձեռնողներից է, Երևանում է։ Նա «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցել է իր գրքի, դրանում քննվող հարցերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Հարգելի՛ Ջենգիզ Աքթար, Ձեր վերջին գիրքը, որն անվանել եք «Թուրքական հիվանդությունը» (The Turkish Malaise, Türk İlleti), առաջիկայում նախատեսում եք հրապարակել նաև հայերեն։ Ինչու՞ հայերեն։ Ո՞րն է ձեր գրքի թեմատիկան։

-Գիրքը գրվել է ֆրանսերեն։ Անգլերեն կոչվում է The Turkish Malaise։ Թուրքերենը դեռևս չկա։ Ամենայն հավանականությամբ, գիրքը հայերենով ավելի վաղ լույս կտեսնի, քան թուրքերենով։ Այն տպագրելու է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Իմ գրքերից մեկն էլ են նրանք հրատարակել։ Այն կապված էր «Հայե՛ր, ներեցեք մեզ» արշավի հետ։ Գիրքը փոքրածավալ է։ Պատմում է Թուրքիայի երեկվա ու այսօրվա մասին։ Պատմում է այն մասին, որ Թուրքիան մի շատ հիմնական խնդիր ունի։ Այդ հիմնական խնդիրը հարյուր տարի առաջ կատարված էթնիկ և կրոնական զտումն էր՝ կապված բոլոր ոչ մուսուլմանական տարրերի հետ։ Այս պետությանը և այս հասարակությանը հիվանդացնող տարրն էլ հենց այն է, որ այդ էթնիկ և կրոնական զտման հետ կապված հիշողության մասին աշխատանք չի կատարվել։ Այդ պատճառով «հիվանդություն» բառը (անգլ․՝ malaise, թրք․՝ illet) շատ տեղին է։ Ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների հետ կապված բոլոր ջարդերը, կոտորածները, որոնց պատասխանը չի տրվել, իրենց գինն ունեն։ Թուրքիան այդ պատճառով որևէ կերպ չի կարողանում դառնալ նորմալ երկիր։ Գիրքն այդ մասին է պատմում։ Շատ այլ բաների մասին էլ է պատմում, բայց հայ աշխարհին հետաքրքրող մասը դա է։ Ես մտածում եմ, որ առանց առերեսման Թուրքիան երբեք չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական, իր և իր շրջապատի հետ, հարևանների հետ հաշտ երկիր։ Եվ չի էլ լինում։ Հարյուր տարի է՝ չի լինում։ Չի ստացվում։ Ռուսոյի արտահայտությամբ՝ «սոցիալական պայմանագիրը» չի կայանում, հասարակական հաշտությունը չի կայանում։ Հայերը, հույները, ասորիները գնացին, ոչնչացվեցին, սակայն նման մի խնդիր է Քրդական հարցը։ Թուրքիան դա էլ չի կարողանում լուծել։ Բայց հենց այդ պատճառով չի կարողանում լուծել։ Այն պատճառով, որ չի առերեսվում իր հետ և նաև չի ցանկանում հավասար վերաբերվել իրենից տարբերվողներին։

-Այսինքն գրքում այդ տեսանկյունից անդրադառնում եք Հայոց ցեղասպանությա՞նը։

-Անշուշտ։ Միայն այդ մասին (Հայոց ցեղասպանության-խմբ․) չեմ խոսում, բայց դա «հիմնադիր չարիք է», անգլերեն ես կոչում եմ founding evil։ Թուրքիան չի կարողանում ազատվել դրանից, քանի որ դրա պատասխանը երբեք չի տրվել։ Պատկերացրեք, օրինակ, գերմանացիները 1945թ․-ից առաջ իրենց գործածի հետ կապված ոչինչ ասած չլինեին, հիշողության աշխատանք արած չլինեին, ներողություն խնդրած չլինեին, արդյո՞ք կարող էին լինել այնպիսին, ինչպիսին կան։ Իհարկե, չէին կարող։ Ուստի այստեղ հիմնական խնդիր, անհանգստություն կա։ Գրքում խոսում եմ նաև այդ մասին։

-Դուք պարբերաբար ուշադրություն եք հրավիրում այն հարցին, որ Թուրքիայի այսօրվա խնդիրների հիմքում ընկած է պատմական անպատժելիությունը։ Եթե չեմ սխալվում, այդ միտքն առկա է նաև ձեր գրքում։ Կբացե՞ք փակագծերը։

-Չհիշել, հարց չտալ, պատասխան չտալ և չպատժվել․ Սրանք բոլորը կապված են մեկը մյուսի հետ։ Այսինքն անպատասխանատու լինելու, գործած հանցագործության համար որևէ պատիժ չկրելու մի սովորույթ կա։ Թուրքիայում այդպիսի քաղաքական մշակույթ կա։ Այսինքն, հարյուր տարի առաջվանները եթե պատասխան չեն տվել, այսօրվաններն էլ չեն տալիս։ Կարողանու՞մ եմ բացատրել։ Խնդիրը դա է, քանի որ այդպիսի քաղաքական մշակույթ կա ձևավորված։

-Արդյո՞ք մեջբերված Ձեր այդ պնդման համատեքստում է նաև դիտարկելի Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում, այլև, օրինակ, Լաչինի մարդասիրական միջանցքի արգելափակման և արցախահայերի՝ ամիսներ շարունակվող շրջափակման հարցում։

- Լիովին դրա (անպատժելիության-խմբ․) հետ կապված չէ։ 2009թ․-ի արձանագրությունների չեղարկումից հետո տեսնում ենք, որ Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ միասնաբար, քան երբևէ։ Ավելի վաղ նման բան չկար։ 2009թ․-ին արձանագրությունները ձախողվեցին և դրանից հետո 2010թ․-ի այդ ռազմական պայմանագրի հետ միասին արդեն Թուրքիան, հատկապես Արցախի հետ կապված, Ադրբեջանի շահերի համաձայն սկսեց գործել։ Իրականում Թուրքիան փոքր-ինչ Ադրբեջանին կապեց իր ձեռքերը, և երկու երկրների միջև արդեն շատ լուրջ պատմական, քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններ կան։ Եվ այստեղ ավելի շուտ Անկարան ունի Բաքվի կարիքը, քանի որ Ադրբեջանը մեծ ներդրումներ ունի Թուրքիայում։ Միայն 20 միլիարդ պաշտոնական ներդրում ունի, հավանաբար դրանից չորս անգամ ավել էլ ոչ պաշտոնական ներդրում ունի։ Հետևաբար, այստեղ շատ լուրջ շահի վրա հիմնված հարաբերություն կա։ Այս շահի վրա հիմնված հարաբերության համաձայն էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարողանում է քայլ անել մինչև ինչ-որ մի կետը, ավելի շատ չի կարողանում կատարել։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներում Արցախի հարցը, Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք օրակարգ չի գալիս։ Հայոց ցեղասպանության հարցը ևս։ Այդտեղ միայն քննարկում են բացե՞ն սահմանը, թե՞ ոչ, ե՞րբ բացեն սահմանը, ովքե՞ր են անցնելու սահմանով և նման այլ հարցեր։ Գուցե, մի օր էլ փոխադարձ դեսպաններ նշանակվեն, սակայն դրանից բացի շատ այլ բան չի կարող լինել։ Ադրբեջանի և Թուրքիայի այդ չորս տիպի հարաբերություններից խոսեցի չէ՞։ Նշածս պատմական կապը ամբողջությամբ սրա հետ է կապված։ Սա անպատժելիություն է, սակայն կապված չէ Հայոց ցեղասպանության հետ։ Պատամականորեն Բաքուն և Անկարան նույն բաներն են մտածում։ Եվ աշխարհում այսօր ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն է առաջ տանում։ Անշուշտ Թուրքիան էլ է այդպես մտածում, սակայն Բաքվի ետևից է գնում, հիմնական առաջնորդը Բաքուն է և Բաքվի փողը։ Հետևաբար, հարյուր տարի առաջվա ժխտողականությունն ու այսօրվա ժխտումը նույնն են։ Օրինակ, աշխարհում չկա մեկը, որ ասում է, թե Լեռնային Ղարաբաղը հինավուրց, հին ադրբեջանական հող է, չկա նման բան։ Այսինքն, այն պահից սկսած, երբ ասում ես, թե «դա հայկական հող չէ, ադրբեջանական հող է», ինչ-որ բան ժխտում ես։ Դա շատ հին հայկական հող է, չկա մեկը որ չգիտի դա։ Սակայն դա մերժվում է, քանի որ բոլոր այդ իրողությունները մերժվել են։

-Արցախի պատերազմից հետո մեկնարկեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դուք Ձեր հարցազրույցներում սկզբնապես այն բնորոշել եք «տեսականորեն հնարավոր, սակայն գործնականում անհնար»։ Կներկայացնեք Ձեր այդ բնորոշման հիմքում ընկած պատճառները։

-Ինչպես ասացի, ամենայն հավանականությամբ, սահմանը կբացվի, սկզբում երրորդ երկրների քաղաքացիները կանցնեն։ Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ նման մարդիկ կան։ Գրեթե բոլորը երկրորդ անձնագիր ունեն, կա՛մ ռուսական անձնագիր, կա՛մ ֆրանսիական, կա՛մ ամերիկյան և այլն։ Եվ դա նշանակում է սահմանը բացել հայերի համար։ Այնուհետև, գուցե, փոխադարձ դեսպաններ նշանակվեն Անկարայում և Երևանում։ Սակայն բացի դա, ի՞նչ կարող է լինել՝ պարզ չէ։ Երկրորդն էլ՝ պետք է նայել այն հանգամանքին, թե այդ ամենը կատարելու ընթացքում Բաքուն ինչ է ասելու, համաձայնելո՞ւ է, թե՞ ոչ։ Նշածս պատճառներով Անկարայի դեմ Բաքվի ձեռքում այնքան խաղաքարտեր կան․․․ Հետևաբար ի՞նչ են ասելու։ Օրինակ, եթե Բաքուն ոչ ասի սահմանի բացմանն ի՞նչ է լինելու։ Չգիտենք։ Հարցական նշան կա։ Անկարան որքա՞ն կարող է դեմ դուրս գալ Բաքվին, մինչև ու՞ր, չգիտենք։ Սակայն, առանց այդ էլ, սահմանի բացումից, դեսպանների նշանակումից բացի, այլ հեռանկար չեմ տեսնում՝ անկեղծ ասած։ Առանց այդ էլ չեն քննարկում նման բաները։ Վատ չէ մարդիկ կգան-կգնան։ Հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչները, այսինքն՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը մարդկանց համար անցում է լինելու, գալու են գնալու են։ Հայաստանում բազմաթիվ կարսեցի, վանեցի կա չէ՞․ «Կարսեցի», «վանեցի», «մուշեցի» (ժպտալով թվարկում է հայերեն)․․․ Նրանք գնալու են այնտեղ, այնտեղից գալու են Հայաստան, վատ բան չկա, սակայն դրանից ավելի ի՞նչ կլինի։ Շատ երկարաժամկետ գործ է։ Ասածս այն է, որ հնարավոր չէ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և այլն։

-Մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են անցկացվելու։ Ինչպե՞ս կընթանա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե դիտարկենք երկու սցենար․ ա) հաղթում է իշխող «Ժողովուրդ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բ) հաղթում է ընդդիմադիր «Ազգ» դաշինքը և նրա նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Կկիսվե՞ք ձեր կանխատեսումներով։

-Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ազգային քաղաքականություն է, պետական քաղաքականություն է։ Երբ Թուրքիայի կառավարությունները փոխվում են, այդ քաղաքականությունը չի կարող փոխվել։ Եթե անգամ նոր իշխանություն գա մայիսի 14-ից հետո, ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։

դիտվել է 91 անգամ

Այս թեմայով

Քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մ... «Քնելուց առաջ նայեք էս մի քանի կիլոմետր ձգվող... Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ ... Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակ... Բագրատ Սրբազանի և Իգոր Խաչատուրովի ջերմ գրկախ... Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի ... Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ... Սպասվում է անձրև և ամպրոպ Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan