Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ դատավորներ են նշանակվել:
Այսպիով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Ռուդոլֆ Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր: