Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել կատարել հինգ միջուկային տերությունների համաձայնագիրը
Ֆրանսիան կոչ է անում Ռուսաստանին կատարել 2022 թվականի հունվարի 3-ին հինգ միջուկային տերությունների միջև կնքված համաձայնագիրը՝ միջուկային պատերազմը կանխելու համար:
Ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ․
«Ֆրանսիան կոչ է անում Ռուսաստանին կատարել հինգ միջուկային տերությունների ղեկավարների 2022 թվականի հունվարի 3-ի հայտարարությունը միջուկային պատերազմի և սպառազինությունների մրցավազքի կանխման մասին, որին Ֆրանսիան հավատարիմ է մնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխարհում միջուկային պատերազմը և պետությունների միջև սպառազինությունների մրցավազքը կանխելու մասին Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը պատրաստվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ և հրապարակվել 2022 թվականի հունվարի 3-ին։