Սիրիայում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժը 1250 մարդու կյանք է խլել

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1250-ի, ավելի քան երկու հազար մարդ վիրավորվել է, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարար Հասան Մուհամմադ ալ-Գաբաշը (Լաթաքիա) կատարած այցի ժամանակ ասել է, որ զոհերի թիվը հասել է 1250-ի, իսկ վիրավորներինը՝ 2054-ի»,- ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ամենաուժեղն է 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցում է 5,9 հազարը։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել աղետից տուժածների համար, իսկ աղետից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։