Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
«ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ...

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում: Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ պնդումները, թե Հայաստանը հրաժարվում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև ականապատման աշխատանքներ է իրականացնում ԼՂ-ում: Նա նաև պնդել է, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել հակամարտության ընթացքում անհետ կորած բազմաթիվ ադրբեջանցիների մասին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հնչեցրած մեղադրանքներին:

Հարց – Պարոն Եղոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի ելույթը, որում վերջինս հայկական կողմին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։

Պատասխան – ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի անհիմն պնդումները Հայաստանի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Դրանք միջազգային հանրության առջև Ադրբեջանի ռազմատենչ, առավելապաշտական ու ապակառուցողական դիրքորոշումները և Լեռնային Ղարաբաղն արդեն 48 օր շրջափակման մեջ պահելու և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականությունն «արդարացնելու» հերթական անհաջող փորձերն են։ Ադրբեջանի մշտական ներկայացուցչի բոլոր պնդումները հերքվում են հստակ փաստերով։ Այսպես, Հայաստանը դեռևս անցած տարի պաշտոնապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։ Այս պնդման իսկությունը ստուգելու համար ՀՀ վարչապետի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը պետք է համաձայներ այս առաջարկին, սակայն մերժումը ցույց է տալիս, որ այս ամենն Ադրբեջանի կողմից ընդամենը քարոզչական հնարք է։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղն ունի ինքնապաշտպանական զինված ուժեր, ինչի անհրաժեշտությունը հիմնավորվում է տեղի բնակչությանն Ադրբեջանի ագրեսիվ ու էթնիկ զտումների քաղաքականությունից պաշտպանելու համար։ Որպես բարի կամքի ու հումանիզմի դրսևորում՝ Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր ունեցած բոլոր քարտեզները։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը նման պարտավորություն չի ունեցել ինչպես եռակողմ հայտարարությունների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանելու գործընթացին։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, հիմնականում Ադրբեջանի կողմից, և ականազերծման աշխատանքների համար համապատասխան միջազգային կառույցների մուտքն այդ տարածաշրջան խոչընդոտվել է հենց Ադրբեջանի կողմից:

Հարց – Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան իր ելույթում Հայաստանին մեղադրել է «ականային ահաբեկչություն» իրականացնելու մեջ։ Նույն պնդումները հնչել են նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ:

Պատասխան – Ադրբեջանի պնդումները, թե իբր ՀՀ-ն ներկայումս ականապատում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, նույնպես իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021 թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից:

Հարց – Ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի դիրքորոշումը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

Պատասխան – Ադրբեջանը մի կողմից շարունակում է ասել, թե երկու երկրների միջև սահման գոյություն չունի, քանի որ այն սահմանազատված չէ, մյուս կողմից շարունակաբար բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Դրանով իսկ Ադրբեջանը, փաստորեն, անուղղակիորեն ինքն է ընդունում սահմանագծի գոյությունը։ Հարկ է նաև հիշեցնել, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում հայկական 4 գյուղերի մեծ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկլավային Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը պատրաստ է քննարկել այս խնդիրը՝ Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանագծի առկայության և իրավական հիմքերի վրա։

Հարց – Չնայած Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին Ադրբեջանից հնչող պարբերական հայտարարություններին՝ այդ երկրում պետական մակարդակով շարունակում են խրախուսել հայատյացությունը: Ինչպե՞ս կբնութագրեք սա:

Պատասխան – Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյացությունը ու ռասայական ատելությունը հայերի հանդեպ։ Դա հստակորեն արձանագրված է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող գործի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման մեջ, որը Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել։ Պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետևանքով իր վերահսկողության ներքո անցած տարածքներում իրականացնում է հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության կեղծման ու ոչնչացման ծրագրված քաղաքականություն, ինչը էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումներից է: Միաժամանակ, Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։

Հարց – ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը խոսում էր անհետ կորած ադրբեջանցիների մասին. այս առումով Հայաստանն ի՞նչ ասելիք ունի։

Պատասխան – Մինչ այժմ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։ Փաստագրված են նաև ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ ՀՀ նկատմամբ իրականացված ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները և ոճրագործությունները՝ հայ ռազմագերիների արտադատական սպանություններ, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքեր։ Սակայն մինչ այժմ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մարդկության դեմ իրականացրած այս հանցագործությունների համար։ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնանդրության ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, այդ թվում ՀՀ 150 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան մինչ այժմ վերացված չեն։

Հարց – Պարոն Եղոյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ պիտի անի միջազգային հանրությունը և ի՞նչ քայլեր եք ակնկալում Ադրբեջանից։

Պատասխան – Միջազգային հանրությունը իր հստակ հայտարարություններով և համապատասխան գործողություններով պետք է շարունակի գնահատական տալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը ու մոտեցումներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, դադարեցնի իր ռազմատենչ ու հայատյաց քաղաքականությունը և, հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից, անցնի խաղաղ բանակցությունների դաշտ:

դիտվել է 161 անգամ

Այս թեմայով

«ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan