Երևան, 30.Ապրիլ.2024, 00:00 |
36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ... Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստ... Փաշինյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ... Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հ... Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանո... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ ... Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդ... Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում... ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել ... Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը... Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել... ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հ... 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ող... Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի ... ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխ... Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ ... Պապիկյանը Ֆրանսիայի սենատի ներկայացուցչի հետ ... ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահ... Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մ... Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20,534 ֆիզիկա... Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ա... Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․... Տեղի է ունենում ՀՀ ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինելու Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 30-ի համար Տուլայում 16 մարդ արգելափակվել է շղթա կարուսե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյու... «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ... «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է... «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ ... Քաղաքացիներն Իրազեկման ակցիա են իրականցրել Եր... Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում... Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապ... «Պուգաչովան 4 տարի դավաճանել է ինձ». Կիրկորով... Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտ... Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպց... Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան... Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգ... Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ»... Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում... Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբան... Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություն... Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող... Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողների... Հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավո... Ամեն շաբաթ գնում ենք նոր եկեղեցիներ բացահայտե... Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամր... Թբիլիսիից Բաթումի՝ 3,5 ժամում․ բացվել է Զեստա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Մաշկային ակտինիկ կերատոզ․ հետևանքները Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ... Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է 134 ոչ ս... Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ ե... Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարե... Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակց... Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա Մետրոյի «Երիտատարդական» կայարանը՝ արդիականացվ... Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանա... «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Գառնիկ Դանիելյան... Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ը բարձրացել ... «Ստով սկսկված այս ողջ գործընթացը պետք է ավարտ... Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորո... «Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ...

«Ժողովուրդ». Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ ինչ են թաքցնում իրավապահները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:
Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:
ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:
Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 630 անգամ
36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ... Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստ... Փաշինյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ... Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հ... Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանո... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ ... Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդ... Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում... ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել ... Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը... Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել... ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հ... 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ող... Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի ... ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխ... Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ ... Պապիկյանը Ֆրանսիայի սենատի ներկայացուցչի հետ ... ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահ... Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մ... Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20,534 ֆիզիկա... Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ա... Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․... Տեղի է ունենում ՀՀ ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինելու Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 30-ի համար Տուլայում 16 մարդ արգելափակվել է շղթա կարուսե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյու... «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ... «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է... «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ ... Քաղաքացիներն Իրազեկման ակցիա են իրականցրել Եր... Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում... Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապ... «Պուգաչովան 4 տարի դավաճանել է ինձ». Կիրկորով... Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտ... Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպց... Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան... Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգ... Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ»... Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում... Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբան... Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություն... Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող... Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողների... Հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավո... Ամեն շաբաթ գնում ենք նոր եկեղեցիներ բացահայտե... Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամր... Թբիլիսիից Բաթումի՝ 3,5 ժամում․ բացվել է Զեստա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Մաշկային ակտինիկ կերատոզ․ հետևանքները Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ... Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է 134 ոչ ս... Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ ե... Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարե... Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակց... Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա Մետրոյի «Երիտատարդական» կայարանը՝ արդիականացվ... Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանա... «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Գառնիկ Դանիելյան... Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ը բարձրացել ... «Ստով սկսկված այս ողջ գործընթացը պետք է ավարտ... Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորո... «Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan