Ավելի քան 3100 մաքսանենգ զենք է հայտնաբերվել Իրանի արևմուտքում
Իրանի անվտանգության ուժերը Իսլամական Հանրապետության արևմուտքում, Լորեստան նահանգում առգրավել են ավելի քան 3100 մաքսանենգ զենք։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, Լորեստանի տարածքում հայտնաբերվել է 3109 միավոր մաքսանենգ զենք և տարբեր տրամաչափի 24000 պարկուճ։
Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել 28 մարդ։ Բացի դրանից, ուժայինները առգրավել են ձերբակալվածներին պատկանող 15 ավտոմեքենա։