Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի առաջիկա օրերին
«Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։