Վթարի է ենթարկվել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը.shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհահատվածում բախվել են Toyota RAV4 և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը։