ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը:
Աշնանային նստաշրջանի լիագումար նիստն անցկացվում է հոկտեմբերի 10 -14 - ը:
Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ վեհաժողովը նաև դեբատներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների վերաբերյալ: