60-ամյա վարորդը DAF բեռնատարով բախվել է կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին

Հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Գ-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Իջևան-Երևան ավտոճանապարհի 130 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Չայնիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե և երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա տապալել բետոնե էլեկտրասյուները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։