«Ֆիոնա»-ի մոտենալուն ընդառաջ Պուերտո Ռիկոն արտակարգ դրություն է հայտարարել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Պուերտո Ռիկոյում արտակարգ դրության հայտարարմանը, ինչը պայմանավորված է արեւադարձային «Ֆիոնա» փոթորկի դեպի կղզի շարժվելով:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ այն լիազորում է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը (FEMA)՝ համակարգել աղետների հետեւանքով անհրաժեշտ օգնության ջանքերը եւ տրամադրել արտակարգ իրավիճակների պաշտպանության միջոցներ:
«Ֆիոնա» -ի մոտենալուն համընթաց`Պուերտո Ռիկոյում եւ Դոմինիկյան Հանրապետությունում սպասվում են հորդառատ անձրևներ ու սողանքներ, հայտնել է Փոթորիկների ազգային կենտրոնը: