Ես չեմ հասկանում այդ պահանջը, որ զոհերի անուն-ազգանունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ պատգամավոր
Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ պատգամավորներից, թե ինչ չեն հրապարակվում զոհերի անունները: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դա տևական պրոցես է, իսկ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց.
«Երբ որ կլինի հստակ տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը կհրապարակվի: Ես չեմ հասկանում ձեր այդ պահանջը, որ այդ մարդկանց անուն-ազգանունները օր առաջ հրապարակվեն, ռազական իրավիճակ է և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից երկու տարի անց դեռևս չեն հրապարակվել զոհերի անունները, թիվն էլ միայն վերջերս հստակեցվեց: