Honda Accord-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: