BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ, վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ավտոմեքենան, որ կարողացան դին դուրս հանել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։