«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները հեռուստացույցի մեջ բջջային հեռախոս են հայտնաբերել
Հուլիսի 26-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Մ․-ի կողմից կալանավորված անձ Գ․Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը։
Զննության արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։