Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ...

Նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ

Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ էապես նվազել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դիմորդների թիվը։ Եվ ահա հրապարակվեցին բակալավրիատի առկա համակարգի քննությունների արդյունքները, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Որոշ մասնագիտությունների գծով արձանագրվել են անհավանական վատ արդյունքներ։ Օրինակ՝ նշել էինք, որ Կենսաբանություն մասնագիտությունը բնագիտական առարկաների շարքում ամենալավ վիճակում է, քանի որ կա 15 դիմորդ։ Քննությունների արդյունքում բոլոր 15 դիմորդներն անբավարար են ստացել։ Նույնպիսի արդյունքներ են արձանագրել նաև Աշխարհագրություն, Ինֆորմատիկա, Քիմիա մասնագիտությունների դիմորդները։ Բոլորն անբավարար են ստացել։

Ընդամենը 1 դիմորդ ընդունվել է Ֆիզիկա մասնագիտությամբ, 6 հոգի էլ՝ Մաթեմատիկա մասնագիտությամբ։ Այսպիսով, բնագիտական 6 մասնագիտություններից 4-ում ոչ ոք չի ընդունվել։ Ներկայումս ընթանում է լրացուցիչ մրցույթ թափուր տեղերի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՊՀ Կենսաբանության, Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետներում անգամ պետպատվերով տեղեր են թափուր մնացել, որևէ հույս չկա, որ Մանկավարժականի այս մասնագիտություններում ընդունվողներ կլինեն։ Միակ հույսն Ինֆորմատիկան է։ Սակայն այստեղ էլ հույսերն աննշան են։

Այսպիսով, Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետներ ընդունվել է ընդամենը 7 հոգի։ Սա նշանակում է, որ բուհը հայտնվելու է ֆինանսական ծանր իրավիճակում։ Նվազելու են դասախոսների ժամերը, իսկ դպրոցները հայտնվելու են ուսուցիչ չունենալու վտանգի առջև։

Մյուս ֆակուլտետներում էլ իրավիճակը բարվոք չէ։ Օրինակ՝ Տարրական մանկավարժության գծով ընդունվել է շուրջ 40 հոգի։ Հայաստանին տարեկան անհրաժեշտ է մոտ 150 դասվար։ Հասարակագիտության բաժին ընդունվել է 4 հոգի, Պատմության բաժին՝ 17, Հայոց լեզու և գրականություն՝ 30, Անգլերեն՝ 28, Ռուսերեն՝ 10, Գերմաներեն՝ 3։ Ընդ որում, մանկավարժական համալսարան ընդունվելը դեռևս չի նշանակում, որ այս մարդիկ ուզում են դպրոցի ուսուցիչ դառնալ։

Իրավիճակի պարադոքսն այն է, որ Հայաստանի բուհերում հատկապես վատ վիճակում են գիտությունների և մանկավարժության ընդունելությունը, այսինքն՝ այն երկու ոլորտները, որոնց վրա կառուցվում է դպրոցը։ Մենք 12 տարի դպրոցներում գիտություններ ենք սովորեցնում, մանկավարժական աշխատանք կատարում։ Բայց երեխաները հենց գիտություն ու մանկավարժություն չեն ուզում սովորել։

Նման իրավիճակին նպաստեց նաև այն, որ այս տարի կառավարությունը որոշեց բուհերում սահմանել առնվազն երկու քննություն, ինչը, բնականաբար, անակնկալ էր Մանկավարժականի դիմորդների համար։ Ճիշտ կլինի նման որոշումներն ավելի վաղ կայացնել։ Հիմա էլ նախարարությունը քննարկման է դրել հեռակա բաժնի քննությունները կենտրոնացված անցկացնելու կարգը։ Սա էլ կարող է բերել հեռակա բաժնի ուսանողների թվի նվազման։ Եթե բնագիտական ֆակուլտետների կտրված դիմորդները հեռակա էլ չկարողանան ընդունվել, ապա Մանկավարժական համալսարանը հայտնվելու է ֆինանսական լրջագույն խնդիրների առջև։

Ամեն դեպքում, արդեն հասկանալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչների շատ մեծ մասը չեն ցանկանում մանկավարժ դառնալ։ Ցանկացողների զգալի մասն էլ չի կարողանում նվազագույն դրական թվանշան ստանալ։ Այս իրավիճակում նախարարությունը պետք է սցենարներ մշակի, թե ինչպես է լուծելու մանկավարժների խնդիրը։ 4 տարի հետո Մանկավարժական համալսարանի առկա բաժինը դպրոցական բոլոր առարկաների գծով ունենալու է 100-150 շրջանավարտ, որոնց մի մասը դպրոց չի գնալու։

Տարբերակներից մեկն այն է, որ նախարարությունը պետք է դպրոցական բոլոր առարկաների գծով մշակի պարզ, մատչելի, բարձրակարգ տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ, որոնց միջոցով ուսուցիչ չունեցող աշակերտները ոչ մասնագետի ուղղորդմամբ կարողանան ինքնուրույն սովորել։ Այս տարբերակը հնարավորություն կտա փրկել ընդունակ երեխաներին։ Բայց այն կարող է չաշխատել սովորելու ցանկություն չունեցող երեխաների համար։

Մյուս լուծումն այն է, որ նախարարությունը կարող է գնալ դպրոցների խոշորացման։ Եթե ուսուցիչների պակաս լինի, ապա պետք է միավորել փոքր դպրոցները, որպեսզի ուսուցիչների բացը լրացվի։ Ակնհայտ է, որ այն փոքր գյուղական դպրոցները, որոնց Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Աշխարհագրության ուսուցիչներն առաջիկայում հեռանան դպրոցից կամ կենսաթոշակի անցնեն, որևէ շանս չունեն փոխարինող գտնելու։

Հաջորդ տարբերակն այն է, որ նախարարությունը պետք է խնդրի մասնավոր ընկերություններին իրենց աշխատակիցներին որոշ ժամանակով (1-2 տարի) գործուղել դպրոցներ դասավանդելու՝ պահպանելով նրանց աշխատավարձը։ Կարևոր է «Դասավանդիր Հայաստան» կազմակերպությանն աջակցելը, քանի որ այս կազմակերպությունը կարողանում է այլ ոլորտներից մարդկանց 2 տարով բերել դպրոց։ Եվ եթե հաջողվի ավելի մեծ թվով մարդկանց բերել, ապա դպրոցները կշահեն։

Կարելի է նաև մտածել թոշակի անցած զինվորականներին, ոստիկաններին դպրոցներ բերելու ուղղությամբ։ Նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ինչ-որ դպրոցական առարկայից հակումներ ունենան։ Այս ձևով նաև հնարավոր կլինի դպրոցներ բերել տղամարդ ուսուցիչների։

Պետք է կտրուկ մեծացնել ուսուցիչներին տրվող արտոնությունները։ Քանի որ մենք տարիներ շարունակ անտեսել ենք ուսուցիչներին, հիմա փրկության միակ ձևը նրանց թանկ վճարելն է։ Առանց չափազանցության, Քիմիայի, Ֆիզիկայի, Աշխարհագրության, Կենսաբանության ուսուցիչներն արդեն մտնում են մանկավարժության «Կարմիր գիրք»։

 

Աղբյուրը՝ 168․am

դիտվել է 217 անգամ
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan