Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է կատարելու միջուկային փորձարկումներ
ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են ցանկացած ժամանակ կատարելու միջուկային փորձարկումներ, դրա համար անհրաժեշտ Է սոսկ ղեկավարության թույլտվությունը: Հուլիսի 22-ին այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրաետության նախագահ Յուն Սոկ Յոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ նրանք լիովին պատրաստ Էին եւ կարող Էին կատարել (միջուկային փորձարկումներ) ամեն պահի, եթե որոշեին, սկսած իմ պաշտոնակալությունից, այլ ոչ միայն այս ամսի վերջին»,- մեջբերում Է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը:
Յուն Սոկ Յոլի պաշտոնի ստանձման արարողությունը կայացել Է մայիսի 10-ին: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, նախագահը պատասխանել Է լրագրողի հարցին, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Մեր գնահատումներով՝ Հյուսիսային Կորեան Փունգերիի զինափորձարանում միջուկային փորձարկում կատարելու Է պատրաստվել մնչեւ այս ամսվա վերջը»,- մեջբերել Է Chosun Ilbo թերթը Պենտագոնի մեկնաբանությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները հավաստել են, որ միջուկային փորձարկումները կարող Էին տեղի ունենալ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: