Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու...

Ա․ Դավթյանի ելույթը Դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի և աշխատակցի օրվա կապակցությամբ

Հուլիսի 1-ին Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան:

Դատախազության փոխանցմամբ՝ շնորհավորական խոսքով են հանդես եկել վարչապետը, Գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մեծարգո վարչապետ

Հարգելի գործընկերներ,

Սիրելի՜ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ:

Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ: Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ:

Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը: Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ:

Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել:

Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա: Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ:

Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ: Հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը:

Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո, մեր աշխատանքն անթերի չի եղել և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունն, իհարկե, միշտ ունի: Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ:

Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա: Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում:

Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտմանն ու վերականգնմանը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ:

Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում:

Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով:

Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած 1-ին ու 2-րդ 6-ամյա ժամականակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ:

Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում:

Դատախազությունն իր առաքելությունն է համարել իրավական մտքի զարգացման ժամանակակից միտումներին համահունչ քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների պաշտպանության և իրացման առաջադեմ չափորոշիչների ու արժեքների իմպլեմենտացիան, երկրում իրավական որոշակիության ապահովումը: Եվ մենք հաջողել ենք նախկին շատ տենդենցիոզ ավանդույթներից հրաժարվելու գործում: Արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, խոշտանգումից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի ապահովման, նախնական կալանքի պրակտիկայի և այլ ոլորտների բարելավմանն ուղղված դատախազության նախաձեռնությամբ ներդրված և կոլեգիայի որոշումներով ամրագրված նոր ստանդարտներն այսօր ուղեցուցային են ոչ միայն քրեական հետապնդման մարմինների համար: Խոստովանեն մեր գործընկերները, թե ոչ, այսօր չկա, գոյություն չունի խափանման միջոց կալանքի համատարած կիրառման պրակտիկա: Դրանում համոզվելու համար ընդամենը մեկ տվյալ վկայակոչեմ.

Եթե 2017 թվականի ընթացքում վարույթում քննված գործերով մեղադրյալների 24.6 %-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել, ապա՝ 2021 թվականին՝ բոլոր մեղադրյալների միայն 12.7 %-ի, այսինքն 5 տարվա կտրվածքով շուրջ կրկնակիով պակաս: Ընդ որում այդ ցուցանիշը, որպես կանոն, պրոգրեսիվ նվազել է յուրաքանչյուր տարի:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում դատախազին քրեական վարույթի շրջանակներում ակտիվ դերակատարի վերածման և դատախազական ակտերի նշանակության էապես մեծացման ուղղությամբ արձանագրած արդյունքները: Այլևս հազարներով հաշվվող Դատախազական որոշումների, ցուցումների, հանցագործություններին նպտաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջնոդրագրերի քանակական ցուցանիշների բազմապատկումը, դրանց հիմնավորվածության և առարկայակականության մակարդակի բարձրացումը անտարակույս բխում են իրականացվող քննությունների օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, շատ դեպքերում տաք հետքերով հանցարգործությունները բացահայտելու, միջնոդրագրերով հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգավորումների վերանայումների, կոնկրետ առաջարկների պարագայում՝ նմանատիպ նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականներից:

Մեր պարտքն է օրենքի և իրավունքի ոգուն համահունչ, ապավիներով մեր ներքին համոզմունքին, արդարության ներքին ձայնին ու խղճին, մի կողմից թույլ չտալ անմեղ մարդկանց հանիրավի ենթարկվել քրեական հետապնդումների, մյուս կողմից ապահովել իրական հանցագործների պատժի ենթարկվելը, այդ կերպ ամրապնդել հանրության վստահությունը իրավական պետության գաղափարի կենսագործելիության, ներպետական իրավական պաշտպանվածության հանդեպ: Մասնավոր և հանրային շահերի բախման կիզակետում դատախազն է պրոֆեսիոնալ ու հավասարակշռված սլաքավարը և սխալվելու իրավունք պարզապես չունի:

Որևէ կասկած չի կարող լինել, որ այս առանցքային, կենսական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց աշխատանքին իբրև հիրավի առաքելության մոտենալու, ինչը պահանջում է բազմաթիվ գայթակղությունների, անձնական մղումներ, մարդկային զգացմունքներ զսպելու, բացառապես օրենքի տառին ու ծառայողական պարտքին հավատարմությունը որպես առաջնորդող ընտրելու կամք: Ինքնազսպման ճիգեր ու զոհողություններ պահանջող այս արդյունքն է պատճառը, որ նաև անցնող բարդագույն ժամանակաշրջանի՝ արմատական փոփոխությունների, համաճարակի, պատերազմի, հետպատերազմյան ցնցումների բովերով արժանապատիվ անցնելով ապացուցում ենք ամենակայուն համակարգերից մեկը լինելու, մեր պետականության ողնաշարի աներերությունն ապահովելու, մեր միջազգային գործընկերներին պատվով ներկայանալու իրողությունները:

Եվ ես չեմ դադարելու դրա համար շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քանի որ սա ոչ թե զուտ համակարգի հեղինակության և միասնականության, դատախազության կարգավիճակային անկախության ու չեզոքության հարց է, ինչն ինքնին արդեն արժևորման կարևոր ցուցիչ է, այլ պետականության ամրության, սահմանադրական կարգի պահպանության, ներքին իրավական անվտանգության ապահովման:

Մենք մեր զբաղեցրած պաշտոններում կգանք ու կգնանք, բայց դատախազական համակարգը միշտ կանգնած է լինելու մեր պետականության ամրոցի աշտարակներին:

Սա է դատախազության յուրաքանչյուր սերնդի առաքելությունը:

Եվ որպես առաջնագծում կանգնած զինվորներ՝ մեր պարտքն է անդադար կատարելագործվել, իքնակրթվել, մեր մասնագիտական կարողությունները զարգացնել՝ լինելով նոր մարտահրավերներին մշտապես պատրաստ:

Մենք նաև բարոյական առաքելություն ունենք մեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ, մեր ամենօրյա վարքագծով, կենցաղավարմամբ լինելու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավահպատակ և օրինավոր քաղաքացու օրինակ:

Միշտ պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ պետք է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև ապրած կյանքով, ներքին բարոյականությամբ ու արժեհամակարգով վաստակել որևէ մեկին մեղադրելու, դատելու իրավունքը: Մեր աշխատանքում չկա ավելի երանելի պահ, քան այն, երբ մարդու աչքերում կարդում ես քո իրավասությունը հանուն արդարության և օրինականության գործադրված լինելուց բավարարվածության զգացումը:

Եվ ես, իբրև գլխավոր դատախազ, ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարքերը ստվարանում են գերազանցապես հենց նման արժեհամակարգ ունեցող անձանցով: Իհարկե, առանձին բացառություններ լինում են, բայց բացառությունները հենց օրինաչափությունը հաստատելու համար են: Ծուլությունը, անտարբերությունը, եսակենտրոնությունը, թուլակամությունն ու խեղճությունը աններելի շռայլություն են մեր համակարգում՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում և այդ բացառությունների նկատմամբ մինչ այսօր դրսևորված ներքին մերժողականությունը հուշում է, որ համարկարգն ունակ է այդ փրփուրը ջրի երես հանել ու ափ շպրտել՝ էլ ավելի ինքնամաքրվելով:

Սիրելի՛ գործընկերներ,

Նշածս արդյունքներն ու ձեռքբերումները համակարգի ապագային վստահությամբ ու պարզ աչքերով նայելու և վստահաբար ավելին կարողանալու ինքնավստահության կարևոր նախադրյալներ են: Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, ընթացիկ բազմաթիվ նախաձեռնություններ տրամաբանական ավարտին հասցնելու, նոր, հավակնոտ խնդիրներ առաջադրելու համար:

Այսօր ուժի մեջ են մտնում Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Անցման այս շրջափուլի հաղթահարումը՝ նոր օրենսգրքերով առաջադրվող նորարարությունների բերումով անտարակույս լրջագույն մարտահրավեր է դատախազության համար՝ իբրև քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ապահովող պետական ինստիտուտի: Մեր պարտքն է ապահովել օրենսդրական նոր կարգավորումների հնարավորինս սահուն կենսագործումը՝ անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելով նաև քրեական հետապնդման մյուս մարմիններին:

Մենք չենք մոռանում նաև, որ պարտք ունենք ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին: 2020թ. պատերազմին առնչվող հսկայածավալ քրեական գործերը պետք է ողջամիտ ժամկետներում հասցնել իրենց տրամաբանական լուծումներին: Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեղավորների արդարացի պատիժն ապահովելու, լրջագույն հետևանքներ թողած կոնկրետ իրավիճակներին իրավական գնահատականներ տալու, այլ նաև առաջին հերթին պատերազմում թույլ տրված հանցավոր սխալների, բացթողումների կրկնությունն այլևս բացառելու հրամայականից ելնելով:

Ուստի կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, ներանձնային և ընտանեկան խաղաղ ու երջանիկ ներդաշնակություն:

Մաղթում եմ համբերատար, համառ ու հետևողական աշխատանք: Ցանկանում եմ համակարգային միասնականության, միմյանց թև ու թիկունք լինելու, միմյանց հոգսը կիսելու ձևավորած աշխատելաոճի պահպանմամբ համատեղ լուրջ արդյունքներ՝ ի նպաստ մեր սուրբ հայրենիքի, մեր պետականության ամրության և մեր ժողովրդի պայծառ ու բարեկեցիկ ապագայի»:

դիտվել է 105 անգամ
Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan