Երևան, 26.Սեպտեմբեր.2022, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Բոլոր լուծումները վատ են լինելու մեզ համար, ե... Հունաստանի արտգործնախարարը կժամանի Հայաստան Զոհերի հարազատներն ու ընդդիմադիրները Եռաբլուր... Այո, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել․ Տ... Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվ... Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և... Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգ... Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն ... Անհրաժեշտ է 1991 թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագ... Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը` ուղիղ հեռար... Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջան... Ռուսաստանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ բողոքե... Ղրղզստանը եւ Ուզբեկստանը պատրաստ են համաձայնա... Ցանկանում եմ ողջունել Փաշինյանի խիզախությունը... Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարող թիմակիցնե... ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբ... Վաղը կառավարության անդամները Եռաբլուր չեն այց... ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետա... Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ... Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր... Դոլարն ու եվրոն էժանանում են. թուլացել է նաեւ... Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստա... «Ճամբարափոխ» եղած նախկինները վերարտադրվում են... Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հ... Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլա... «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա դատապարտյալ է մա... Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՔՊ-... Նիկոլ Փաշինյան հոդվածագրի ֆանտազիաները. արդյո... Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը... Սեպտեմբերի 19-25-ը հաստատվել է կորոնավիրուսի ... Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելի... Շչակ է գործարկվելու Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 83 երեխա ... Գողության նպատակով մտել էին նախկին դպրոցի մաս... Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնա... Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր, հ... Անհետ կորած երիտասարդը հայտնաբերվել է Վրաստան... ՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա... Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մա... Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հ... Դատավոր Աննա Փիլոսյանը կարգապահական պատասխանա... Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են 9 միա... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Սեպտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում պատվաստ... Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի նորանշա... Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքն... Դավիթ Բաբայանը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևո... Սպանություն Երևանում, կա երկու զոհ․ 27-ամյա ե... Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գ... Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 10:30-ի դ... Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահմա... «Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս»... Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ճապոնիան արգելել է որոշ ապրանքների արտահանում... Օլաֆ Շոլցն ԱՄԷ-ից հեղուկ բնական գազի միայն մի... Ամստերդամի հայտնի պատկերասրահի հավաքարարներին... Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Ford-ը ստիպված հետաձգել է որոշ մատակարարումնե... ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունե... Նախատեսվում է բարձրացնել կանանց կենսաթոշակայի... Ըստ Հաբեքի ՌԴ-ը շատ ավելի լավ էներգետիկ գործը... Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպե Սպանված հայ զինծառայողի տեսանյութն ադրբեջանցի... Աջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայաց... Վեբ 3.0 և 4.0. ինչ է սպասվում ինտերնետին 20 տ... Հրդեհ Նորամարգ գյուղում. դեպքի վայր է մեկնել ... «Էրմինա» փոթորկի պատճառով Կանարյան կղզիներում... Քաջարանում ՔՊ-ն պարտվել է․ հաղթողը «Դեպի Միաս... Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապ... Ջորջիա Մելոնին, կարծես, կդառնա Իտալիայի առաջի... Ռեփեր Post Malone-ն հոսպիտալացվել է Լույս չի լինելու Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո... «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում «Volkswagen»... Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում... Մազերը լվանալու տարածված սխալները Կոսմետոլոգը նշել է երիտասարդությունը վերականգ... Բաժակի ընտրությունը՝ ալկոհոլի օգտագործումը նվ... Պապը իտալացիներին կոչ է արել շատ երեխաներ ուն... Ու՞մ բաժին կհասնեն Եղիսաբեթ II թագուհու զարդե... Ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Պատր... Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի ն... Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով... Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն... ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել սեպտեմբերյան ագրես... ԱՄՆ-ն JCPOA-ի շուրջ համաձայնության հասնելու վ... Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոս... Սոմալիի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի պատճա... HBO-ն թողարկել է «Իսկական դետեկտիվ»-ի չորրորդ... Բերդում ՔՊ-ն պարտվել է անազատության մեջ գտնվո... Իշխանական պատգամավորը ամբողջ օրն անցկացրել է ... Բյուրեղավանի թիվ 28/10 ընտրատեղամասում առաջատ... Անասնաֆերմա․ Նաիրա Զոհրաբյան Ծնվել է Ալեք Բոլդուինի ութերորդ երեխան Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ ... Թալինում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղա... Ալավերդիում հայտնի է 13 ընտրատեղամասի տվյալ. ...

Դատախազը «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու գայթակղող ձայներից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»:

դիտվել է 63 անգամ
Բոլոր լուծումները վատ են լինելու մեզ համար, ե... Հունաստանի արտգործնախարարը կժամանի Հայաստան Զոհերի հարազատներն ու ընդդիմադիրները Եռաբլուր... Այո, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել․ Տ... Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաները հիմնանորոգվ... Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և... Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգ... Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն ... Անհրաժեշտ է 1991 թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագ... Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը` ուղիղ հեռար... Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջան... Ռուսաստանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ բողոքե... Ղրղզստանը եւ Ուզբեկստանը պատրաստ են համաձայնա... Ցանկանում եմ ողջունել Փաշինյանի խիզախությունը... Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարող թիմակիցնե... ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբ... Վաղը կառավարության անդամները Եռաբլուր չեն այց... ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետա... Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ... Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր... Դոլարն ու եվրոն էժանանում են. թուլացել է նաեւ... Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստա... «Ճամբարափոխ» եղած նախկինները վերարտադրվում են... Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հ... Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլա... «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա դատապարտյալ է մա... Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՔՊ-... Նիկոլ Փաշինյան հոդվածագրի ֆանտազիաները. արդյո... Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը... Սեպտեմբերի 19-25-ը հաստատվել է կորոնավիրուսի ... Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելի... Շչակ է գործարկվելու Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 83 երեխա ... Գողության նպատակով մտել էին նախկին դպրոցի մաս... Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնա... Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր, հ... Անհետ կորած երիտասարդը հայտնաբերվել է Վրաստան... ՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա... Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մա... Սպասում եմ կարևոր բանակցությունների Մակրոնի հ... Դատավոր Աննա Փիլոսյանը կարգապահական պատասխանա... Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են 9 միա... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Սեպտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում պատվաստ... Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի նորանշա... Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքն... Դավիթ Բաբայանը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևո... Սպանություն Երևանում, կա երկու զոհ․ 27-ամյա ե... Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գ... Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 10:30-ի դ... Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահմա... «Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս»... Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ճապոնիան արգելել է որոշ ապրանքների արտահանում... Օլաֆ Շոլցն ԱՄԷ-ից հեղուկ բնական գազի միայն մի... Ամստերդամի հայտնի պատկերասրահի հավաքարարներին... Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Ford-ը ստիպված հետաձգել է որոշ մատակարարումնե... ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունե... Նախատեսվում է բարձրացնել կանանց կենսաթոշակայի... Ըստ Հաբեքի ՌԴ-ը շատ ավելի լավ էներգետիկ գործը... Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպե Սպանված հայ զինծառայողի տեսանյութն ադրբեջանցի... Աջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայաց... Վեբ 3.0 և 4.0. ինչ է սպասվում ինտերնետին 20 տ... Հրդեհ Նորամարգ գյուղում. դեպքի վայր է մեկնել ... «Էրմինա» փոթորկի պատճառով Կանարյան կղզիներում... Քաջարանում ՔՊ-ն պարտվել է․ հաղթողը «Դեպի Միաս... Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապ... Ջորջիա Մելոնին, կարծես, կդառնա Իտալիայի առաջի... Ռեփեր Post Malone-ն հոսպիտալացվել է Լույս չի լինելու Նորվեգիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո... «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում «Volkswagen»... Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում... Մազերը լվանալու տարածված սխալները Կոսմետոլոգը նշել է երիտասարդությունը վերականգ... Բաժակի ընտրությունը՝ ալկոհոլի օգտագործումը նվ... Պապը իտալացիներին կոչ է արել շատ երեխաներ ուն... Ու՞մ բաժին կհասնեն Եղիսաբեթ II թագուհու զարդե... Ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Պատր... Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի ն... Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով... Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն... ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել սեպտեմբերյան ագրես... ԱՄՆ-ն JCPOA-ի շուրջ համաձայնության հասնելու վ... Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոս... Սոմալիի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի պատճա... HBO-ն թողարկել է «Իսկական դետեկտիվ»-ի չորրորդ... Բերդում ՔՊ-ն պարտվել է անազատության մեջ գտնվո... Իշխանական պատգամավորը ամբողջ օրն անցկացրել է ... Բյուրեղավանի թիվ 28/10 ընտրատեղամասում առաջատ... Անասնաֆերմա․ Նաիրա Զոհրաբյան Ծնվել է Ալեք Բոլդուինի ութերորդ երեխան Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ ... Թալինում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղա... Ալավերդիում հայտնի է 13 ընտրատեղամասի տվյալ. ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan