Ուսուցիչների մասնագիտական չափանիշների և տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների մասնագիտական չափանիշների և դրա հետ փոխկապված՝ տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը։
Առաջիկայում նախարարությունում կկազմակերպենք նաև այս նախագծերի բաց քննարկում։
Առաջարկում ենք սահմանել ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, հետազոտող ուսուցիչ։ Ըստ այդմ, կշնորհվեն նաև տարակարգերը։
Նախագծերը՝
https://www.e-draft.am/projects/4505/about
https://www.e-draft.am/projects/4503/about
Սիրելի ուսուցիչներ, խնդրում եմ ծանոթացեք, առաջարկներ և դիտարկումներ ներկայացրեք։ Նշեմ, որ մասնագիտական չափանիշների համեմատ եկող տարվանից ամբողջությամբ վերանայվելու են նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք կբխեն ուսուցչի մասնագիտական զարգացման կոնկրետ կարիքներից՝ միասնական ստանդարտ վերապատրաստման փոխարեն»։