Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգոյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում աշխատում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թելման Մինասյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից: