Ուժեղ քամին պոկել ու շպրտել է Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում առաջնագիծը իր զինակից ընկերների հետ անառիկ պահած քաղաքացու տան տանիքը
Հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկների փողոցում՝ թիվ 32 տան տանիքը պոկվել և շպրտվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: