Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է ՌԱԿ 100-ամյակին նվիրված ոսկե մեդալով
Այս տարի Հայաստանի ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատականը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` հայտնելով, որ այսօր ներկա է գտնվել ռամկավարների պատմության կարևորագույն փաստաթղթերին վերաբերող ցուցադրությանը:
«Նաև պարգևատրվել եմ 100-ամյակին նվիրված ոսկե մեդալով: Շնորհավորում եմ իրական կուսակցականներին և ՌԱԿ-ի գաղափարը կրողներին»,- գրել է նա: