Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում ԿԲ–ի կայունացնող եւ հավասարակշռող դերակատարությունը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հունիսի 22–ին, հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից,
հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի եւ արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի եւ դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ արժութային շուկայում հակամրցակցային դրսեւորումներին եւ Կենտրոնական բանկի կողմից նման երեւույթները բացառող միջոցառումներին եւ պատժամիջոցներին:
Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող եւ հավասարակշռող դերակատարությունը։