Առողջապահության նախարարը մեկնաբանել է Հայաստանում ջրծաղիկի տարածման հետ կապված իրավիճակը
2020 թ. Հայաստանում բոլոր վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրծաղիկի տարածման կտրուկ նվազում է գրանցվել։ Սակայն 2021 եւ 2022 թվականներին երկիրը վերադարձել է նախաքովիդային համաճարակաբանական իրավիճակին։ Այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, մեկնաբանելով հասարակության շրջանում 2021թ. ջրծաղիկով վարակման դեպքերի աճի հետ կապված մտահոգությունները, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ջրծաղիկի դեպքերն այս տարի շատ ավելի շատ են, քան 2020-ին, սակայն, ինչպես նշեց նախարարը, իրավիճակը մնում է նորմի սահմաններում։
«Համավարակային իրավիճակի մոնիտորինգը շարունակվում է ամենօրյա ռեժիմով»,- վստահեցրեց Ավանեսյանը։