Երևանի ավագանին 50 մլն դրամ է հատկացրել սոցիալական աջակցության տրամադրման համար
Երևանում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ (մոտ 100 հազար դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստին։ Օգնությունը կտրամադրվի բնակչության, այսպես կոչված, «սոցիալապես անապահով» շերտերին՝ նպաստների, կենցաղային իրերի, շենքերի ու տների վերանորոգման տեսքով։