Երեւանի ավագանուց` Ազգային ժողով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մանդատը վայր է դրել, քանի որ ընտրվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։
Նրան ԱԺ-ում կփոխարինի ՔՊ ցուցակի հաջորդ համար` Գայանե Եղիազարյանը։
Վերջինս Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է 2021 թվականից։ Այս ընթացքում Եղիազարյանն աչքի չի ընկել ոչ նախաձեռնություններով, ոչ էլ ելույթներով։ Իր գործընկերների շատերի պես նա էլ «կողմ» կոճակ սեղմողներից է եղել։
Իսկ թե ինչպիսին կլինի նրա պատգամավորական գործունեությունը կարելի է ենթադրել` ելնելով նրա որպես ավագանու անդամի գործունենությունից։