Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Մայիսի 14-ին՝ ժամը 05:50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 ջրափրկարար, 1 փրկարարական-ծառայող, 5 փրկարարական և 8 քաղաքացիական մոտորանավակ:
Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։