Եթե իրենք գնացին բռնությունների, արյուն կհեղվի. Սայաթ Շիրինյան
Իշխանություններն արդեն որերորդ անգամ իրենց բնորոշ սադրանքների են դիմում. մենք ականատես եղանք, որ այդ սադրանքներին իշխանությունները լավ պատրաստվել էին, որովհետեւ «Հ1»-ն էր այնտեղ, մարզպետի եղբայրն էր այնտեղ, փոխոստիկանապետն էր այնտեղ: Այս մասին ընդդիմության անհնազանդության եձրթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարարները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց:
«Իրենք այնքան ստոր քայլերի են գնում, օգտագործում են առավել խոցելի, անհավասարակշռիռ անձանց, տարիքով անձանց, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց: Այստեղ հարց է առաջանում՝ եթե դուք արդեն այնտեղ էիք, գիտեիք տրամադրությունները, ապա ոստիկանությունը ինչու չփորձեց կանխել, ինչու հանցավոր անգործություն դրսեւորեց: Չէ որ նրանք էին ադրում, նրանք էին հայհոյանքներ տեղացել:
Ես չեմ ուզում ողջունել որեւէ բռնություն, բայց եթե մարդկանց հայհոյում են… Իրենք չեն կարողանում հասկանալ, որ այս շարժումն այլեւս անկասելի է: Ոստիկանության ղեկավարությանը մնում է մեկ բան՝ իրոենց ստահակ ղեկավարին զեկուցել, որ այս շարժումն այլեւս կասեցնել հնարավոր չէ»,-ասաց նա:
Շիրինյանի խոսքով՝ չի կարելի մեղադրեն այլ տղաներին, որոնք սադրանիք զոհը դարձան. «Սադրանքը եղել է կազմակերխպված իշխանության կողմից: Ցավոք դրանց հիմնական մասնակիցն ու կատարողը դառնում է ոստիկանությունը: մարդկանց նյարդերը տեղի են տալիս, դուք էս էներգետիկան տեսնում եք, բայց իրենք չեն ընկալում, իսկ ոստիկանությունն էլ դատապարտվելու վախից գնում է սադրանքների: Եթե իրենք գնացին բռնությունների, արյուն կհեղվի, ինչը ցանկալի չէ: Իսկ որ Նիկոլը գնալու է, ես բացարձակապես կասկած չունեմ, ուղղակի մեզ մնացել են փոքրիկ շտիխներ: պայքարի ողնաշարը արդեն կա, մարդիկ առանց որեւէ ջանքի, առաջին իսկ հրահանգի դեպքում գալիս, ներկայանում են: Մնացել է այս պայքարին տալ միս ու արյուն»,-ասաց նա: